Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

ՀՀ ԱՆ. Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր գրանցվել են բռնկումներ:

Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։

Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ  բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել և բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման և բուժման ուղեցույց: Միաժամանակ Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։

 

 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

 

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. med-info.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի lusine, վիրուսային ցանկացած վարակ ըստ էության ախտորոշվում է հատուկ հետազոտության հիման վրա: Այդ հետազոտությունը կոչվում է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա): Սակայն այս մեթոդը բավականին թանկ մեթոդ Մանկաբույժները նախընտրում են լաբորատոր եղանակով  արյան մեջ հայտնաբերել  էնտերովիրուսի նկատմամբ հակամարմիններ:

lusine

15.07.2014

ete kaskacum enq vor poqrik@ tvjal virusov e varaqvac , inchpisi analiz petq e hancnenq,

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ